Section À propos. Chaque site a une histoire et les utilisateurs veulent découvrir la vôtre.
🇦🇲 Բարի գալուստ
SAFARYAN AVOCAT իրավաբանական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում և մասնագիտացած է աշխատանքի իրավունքի և սոցիալական հարաբերությունների ոլորտում։
Մենք տրամադրում ենք իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն ինչպես գործատուներին և ընկերություններին, այնպես էլ աշխատողներին և ղեկավար կադրերին, Ֆրանսիայի ողջ տարածքում։
Գրասենյակի հիմնադիրն է Տիկին Լիլիթ Սաֆարյանը, աշխատանքային իրավունքի մասնագիտացված փաստաբան, գրանցված է Լիոնի փաստաբանների պալատում, և ունի ավելի քան տասը տարվա փորձառություն աշխատանքային իրավունքի և միջազգային շարժունության ոլորտում։
Մեր մոտեցումը հիմնված է՝ Բարձր իրավաբանական մասնագիտական գիտելիքների վրա, Մարդկային և ան հատականացված խորհրդատվության վրա, Ժամանակակից և թվային լուծումների վրա:
Մենք աջակցում ենք նաև արտերկրյա ընկերություններին և աշխատողներին, ովքեր ցանկանում են տեղափոխվել կամ գործուղվել Ֆրանսիա, ստանալ աշխատանքի թույլտվություն կամ ստեղծել իրավաբանական ներկայություն Ֆրանսիայում.
Կրթություն
-
Փաստաբանի մասնագիտության իրավասության վկայական (Ռոն-Ալպերի շրջանի փաստաբանների դպրոց, Ֆրանսիա)
-
Մագիստրոս 2 – Աշխատանքի իրավունք և սոցիալական հարաբերություններ ձեռնարկությունում (Լիոնի Աշխատանքի ուսումնասիրությունների ինստիտուտ, Լյումիեր Լիոն 2 համալսարան)
-
Մագիստրոս 1 – Բիզնեսի իրավունք (Գրենոբլ Ալպեր համալսարան)
